Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ ընտրությունների ժամանակ երեք տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին գումարային աջակցություն ցուցաբերելու մասին:

Այդպիսի կուսակցությունների կամ դաշինքների թիվը 5-ն ՝ «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ եւ ՀՅԴ:

Ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ: Նշյալ գումարը կուսակցությունների միջև կբաշխվի հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» դաշինք՝ 78 մլն դրամ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 9 մլն 150 հազար դրամ,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7 մլն դրամ,

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 5 մլն 200 հազար դրամ,

Դաշնակցություն՝ 4 մլն 300 հազար դրամ: