ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով կոմիտեն, իրավապաշտպանները եւ հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցը եւ խոստացել շարունակել աջակցել Արցախի Հանարապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը (ANCA):

Միջոցառմանը մասնակցել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Հուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիյերը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Թիջեյ Քոկսը, Ռաջա Կրիշնամուտրին, Էնդի Լեւինը եւ Յան Շակովսկին:

Ելույթով հանդես է եկել Աննա Աստվածատրյան Թյուրքոթը, որն իր ընտանիքի հետ 1989 թվականի աշնանը փախել է Բաքվից՝ 1992 թվականին ապաստան ստանալով ԱՄՆ-ում:

Միջոցառումը կազմակերպել էր ANCA-ն, Հայաստանի դեսպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակը՝ Հայկական հարցերով կոմիտեի հետ համագործակցությամբ: