Քաղցած կատվի պատմությունը խղճահարություն է առաջացրել անգլիացի դատավորների մոտ: Անգլիական Կոլչեսթր քաղաքի դատարանը որոշում է կայացրել չբանտարկել մի քանի խանութ թալանած տղամարդուն, երբ լսել է Լորա անունով նրա քաղցած կատվի մասին պատմությունը; Այդ մասին գրում է Lenta.ru-ն, հղում անելով, The Sun-ին:
Սկզբում դատավորը որոշում է կայացրել, որ 55-ամյա Սթիվեն Տորը, կատարած հանցագործությունների համար պետք է ձերբակալվի: Սակայն իրավախախտի փաստաբանը հայտնել է, որ եթե դատավորը մտադիր է նրան բանտ ուղարկել, ապա նրա կատվի մասին ոչ ոք հոգ չի տանի: «Կատուն քաղցից պատերին կելնի»,- ասել է իրավապաշտպանը, հայտնելով, որ կենդանին ողջ օրը քաղցած է մնում:
Դատավորը կարգադրել է հանցագործին վճարել 75 ֆունտ սթերլինգ տուգանք, ինչպես նաեւ բնակարանի դռան վրա կատվի համար ելքի տեղ սարքել: Բացի այդ, դատարանի ներկայացուցիչը խորհուրդ է տվել Տորին ավելի ուշադիր վերաբերել կատվին եւ ամեն անգամ, երբ նրա մոտ գողություն անելու ցանկություն առաջանա, հիշել իր կատվի մասին:





























