Ազգային թշնամանքի եւ ազգային անհանդուրժողականության խնդիրներն աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում ավելի են խորացել եւ սրվել։ Հայոց ցեղասպանության թեմայով կազմակերպված հեռոստակամուրջի ժամանակ այս մասին կարծիք հայտնեց Մարդու իրավունքների Մոսկվայի բյուրոյի տնօրեն, Ռուսաստանի հանրային պալատի անդամ Ալեքսանդր Բրոդը։  

Նա ափսոսանք հայտնեց, որ ո’չ Ռուսաստանի հասարակությունը, եւ ո’չ էլ իշխանությունը, չեն գիտակցում ազգային անհանդուրժողականության ներկայացրած վտանգը։ «Ցավոք նմանատիպ երեւույթների դեմ նաեւ մշակված չէ հստակ ռազմավարություն»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ ազգային անհանդուրժողականությունը պետություններ է կործանում, եւ դանդաղեցնում է ողջ մարդկության զարգացման ընթացքը։