Եգիպտոսի ԱԳ նախարարությունը դեռեւս որոշում չի կայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին, որոնք դադարեցվել էին ավելի քան 30 տարի առաջ, հաղորդել է «Ռիա Նովոստին»` հղում անելով «Ալ-Ահրամին»:
Եգիպտոսի ԱԳՆ-ի այս հայտարարությանը նախորդել էր լրատվամիջոցներում հրապարակված` Եգիպտոսում Իրանի դեսպան նշանակելու մասին տեղեկությունները:
Իրանը դադարացրել էր Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերությունները 1980թ-ից հետո, երբ նախագահ Անվար Սադաթը խաղաղության համաձայնագիր էր ստորագրել Իսրայելի հետ:





























