Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին 84 կողմ ձայնով որոշում է ընդունել «Ռուսաստանի հետ 2006 թվականի մարտի 31-ին կնքված ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցիկ փոխադրման մասին համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու» մասին: Ինչպես որոշման նախագիծի ներկայացման մասին  հայտնել է Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն,  «Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայից հետո վրացական կառավարությունը որոշում է ընդունել այլեւս չշարունակել Ռուսաստանի հետ ռազմական  բեռների փոխադրման համաձայնագրի ժամկետը»:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի օգտվել այդ համաձայնագրից: «Վերջին անգամ Ռուսաստանը այդ հարցով Վրաստանին է դիմել 2008 թվականի հունիսին, սակայն ստանալով մերժում, այլեւս չի դիմել»,-հայտարարել է Կալանդաձեն:

Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: