Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Գարեգին Բ-ն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի ընդունելության ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի մամլո դիվանից, Գարեգին Բ-ն նորանշանակ դեսպանին մաղթել է արդյունավետ առաքելություն Հայաստանում` գոհունակությամբ նշելով, որ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ միջեկեղեցական հարաբերություններին եւ Վիրահայոց թեմի խնդիրներին` հույս հայտնելով, որ առկա այդ խնդիրները կգտնեն իրենց պատշաճ լուծումը:
Իր հերթին Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին հանդիպման համար, անդրադարձել երկու ժողովուրդների բարեկամությանը:
Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Վրաստանի տնտեսական եւ հոգեւոր կյանքի, ինչպես նաեւ երկու պետությունների համագործակցության մասին:





























