«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այսօր` ապրիլի 19-ին «Ենթակառուցվածքների ախտորոշման ճանապարհային կենտրոն» է բացել: Կենտրոնը զբաղվելու է երկաթուղու գծային տնտեսության ախտորոշմամբ եւ վերլուծությունների ամբողջական համակարգ է ստեղծելու:

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը հայտարարել է, թե «Ենթակառուցվածքների ախտորոշման ճանապարհային կենտրոնի» ստեղծման համար ներդրվել է ավելի քան 55 մլն դրամ։

Կենտրոնը, որը հիմնվել է 2010թ., սարքավորված է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով,, որոնք հնարավորություն են տալիս չափման արդյունքները գրանցել թվային կրիչների վրա: Սարքավորումները թույլ են տալիս ստեղծել ենթախառուցվածքի ախտորոշման ժամանակակից համալիր, որը թույլ կտա մասնավորապես անցկացնել կոնտակտային ցանցի, կապի, ինչպես նաեւ կամուրջների, թունելների, կառույցների մոտեցման ազդանշանային համակարգի ախտորոշումը։

«Այս տարի նաեւ կստուգվի նաեւ երկաթգծերի վիճակը, ինչը թույլ կտա ճշտել կայարանների տեխնիկավարչական ակտերը, գլխավոր ճանապարհների փաստացի նկարագիրը։ Հարմարավետություն, որակ եւ անվտանգություն» ահա«Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքի սկզբունքը», - նշել է ՀԿԵՈՒ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։