Վրաստանի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Անդրիա Ուրուշաձեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցնեռրը, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր: Ուրուշաձեն ներկայացրել է Վրաստանի առողջապահության ոլորտում կատարվող բարեփոխումները:
«Մենք շատ բովանդակային զրույց ունեցանք, որոնք վերաբերում են այն խնդիրներին, որոնք այսօր կանգնած են մեր քաղաքացիների առջեւ` աշխատանքի կարգավորման, սոցիալական ապահովման առումներով: Մեզ համար շատ կարեւոր է Հայաստանի փորձն այդ ուղղություններովԼ Մենք շատ հետաքրքիր նախաձեռնություններ ունենք կապված նվազագույն կենսապահովման զաբյուղի հետ, թե ինչպես պետք է այն հաշվարկվի, ինչ մեթոդոլոգիաներ կան եւ այլն: Կարծում եմ, այս համագործակցությունը կօգնի ավելի լավ սոցիալական քաղաքականություն մշակելու գործում»,- ընդգծել է Ուրուշաձեն:
Իր հերթին, Արթուր Գրիգորյանը նշել է, որ Վրաստանի փորձը կարեւոր է Հայաստանի համար: «Այն բարեփոխումները, որոնք կատարվել են Վրաստանում, շատ հաջող են: Մենք փոխանակեցինք մեր փորձը: Բարեփոխումներ իրականացվում են նաեւ Հայաստանում: Հույս ունեմ, որ դրանք նույնքան հաջող կլինեն»,- հայտարարել է հայ նախարարը:
Նշենք, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Թբիլիսի է ժամանել երեկ` ապրիլի 18-ին: Այցելությունը կտեւի մի քանի օր:





























