Հաագայում, այսօր` ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain  հրապարակում հայերը հանրահավաք են կազմակերպել, որին մասնակցել են մի քանի հարյուր ցուցարարներ:

Հանրահավաքը կազմակերպել են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն եւ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը:

Հանրահավաքին մասնակցել են նաեւ Նիդերլանդների Երկրորդ պալատում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ Քեյս վան դեր Ստայը /Kees van der Staaij-SGP/, Հարրի վան Բոմմելը /Harry van Bommel–SP/,  Յոել Վորդեվինդը /Joսl Voordewind–CU/, Հենկ Յան Օրմելը / Henk Jan Ormel –CDA/, Մարիեկո Պետերսը /Marieko Peters- GroenLinks/, Վիմ Կորտենուվեն / Wim Kortenoeven – PVV/:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամները, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրահավաքի մասնակիցներն, այնուհետեւ, քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: