Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում  կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: