Եթե Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցները կհանվեն, նավթի եւ վառելիքի գները կարող են կտրուկ աճել: Այդ մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին Washington Times-ին տված հարցազրույցում:

«Եթե տնտեսական պատժամիջոցները չհանվեն, նավթի գինը կգերազանցի 150 դոլարը մեկ բարելի համար»,- ասել է նա:

Բահմանին նաեւ հայտարարել է, թե Միացյալ Նահանգների մեղադրանքները, որ Իրանի Կենտրոնական բանկը ֆինանսավորում է ահաբեկիչներին, չեն համապատասխանում իրականությանը: «Իրանում գործում են գումարների լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ամենաբարձր չափորոշիչները»,- ասել նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարաձգել էր Իրանին դեմ 1995թ. կիրառության մեջ դրված պատժամիջոցները: