Իրանի խորհրդարանը Թուրքիայի հետ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համագործակցության օրինագիծ է ընդունել։

12 կետից բաղկացած փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու երկրների համագործակցության իրականացման  օրենսդրական մեխանիզմը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։