Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պաշտոնական այցով Երեւան է ժամանել: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Սլովակ գործընկերոջը ողջունելով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ երկրների միջեւ հաստատվել է բովանդակային երկխոսություն եւ աշխատանքի համար բազմաթիվ հարթակներ կան: «Սլովակիան Հայաստանի շատ կարեւոր գործընկերն է»,- նշել է նախարարը:

Լայչակն այցի շրջանակում մասնակցելու է Սլովակիայի դեսպանության բացմանը: