YouTube ծառայությունում ներբեռնվող հոլովակները փոխել են նոր ձեւաչափի: Այժմ բոլոր հոլովակները ինքնաբերաբար վերակոդավորվում են WebM ֆորմատի, որը մշակվել է Google-ի կողմից Opera-ի եւ Mozilla-ի հետ համատեղ, հաղորդվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:

Դա H264 կոդեկի մրցակիցն է, որը մշակվել էր Microsoft Internet Explorer-ի եւ Apple Safari-ի համար: Ավելի վաղ YouTube-ը հայտարարել էր HTML5 փլեյերի թեսթային փորձարկումների մասին:

Այդունհանդերձ, Microsoft-ի բրաուզերից օգտվողներին հնարավորություն կտրվի օգտվել WebM հոլովակներից, հատուկ կարգավորումներ անելով: