Հայաստանի Ազգային արխիվում Հայոց ցեղասպանության մասին վկայող հավաստի փաստաթղթեր են պահվում։ Ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ավելացնելով, որ այդ փաստաթղթերը 1915 թվականին հրաշքով կենդանի մնացած հայերի վկայություններ են։
Դրանցում ներկայացված են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների 10 հազար ականատեսների վկայություններ։
Վիրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազգային արխիվը մտադիր է 2015-ին այդ վկայությունների հիման վրա ստեղծված եռահատոր գիրք հրատարակել, որի հատորնրից յուրաքանչյուրում կներկայացվի Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթների բնակիչների ճակատագիրը։
Եռահատորյակը լույս կտեսնի հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով։



























