Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ֆրանսիացի սենատորներն այցելել են Թուրքիայի խորհրդարան, հանդիպել խորհրդարանի փոխնախագահի հետ։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը ֆրանսիացի գործընկերներից պահանջել է ֆրանսիական սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը։
Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժակ Բլանը շեշտել է, որ անհնար է այդ օրինագիծը հանել օրակարգից, սակայն հուսադրել է թուրք գործընկերներին՝ նշելով, որ այն Սենատում հավանաբար կմերժվի։





























