Ռուսաստանում յուրահատուկ ռեստորան է բացվել շների համար: «Groom Room» անվանումով հաստատությունն իր աշխատանքն սկսել է ապրիլի սկզբին: 2010-ի սկզբից հաստատությունը գործում է ինչպես սովորական սալոն, որտեղ շներին սանրում են, վարժեցնում, հոգեբանական աջակցություն ցուցաբերում:

Այս ողջ ընթացքում սրահի կառավարչուհին անասնաբույժների եւ խոհարարների հետ մշակել է կենդանական մենյուն: Նախագիծն արժե 9 միլիոն ռուբլի, ինչը հավասար է սովարական ռեստորանի բացմանը: (Լուսանկարը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի)