Կոտ դ’Իվուարի խոշորագույն քաղաքում` Աբիջանում նախագահ Ալասսան Ուատտարայի ուժերը մարտեր են մղում ձերբակալված նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների փոքր խմբերի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախօրեին Ուատտարայի կառավարության վարչապետը կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ նորմալ կյանքի:
Լորան Գբագբոն, ով ձերբակալվել էր ապրիլի 11-ին, կանգնելու է դատարանի առջեւ` իշխանության տարիներին կատարած հանցագործությունների համար: Անցած տարի կայացած նախագահական ընտրություններում Գբագբոն զիջել էր Ուատտարային, սակայն հրաժարվել էր հանձնել իշխանությունը եւ զինված պայքար էր սկսել:





























