Կինեմատոգրաֆի պատմության ընթացքում առաջին եռաչափ պոռնոգրաֆիկ «Սեքս եւ Ձեն 3D. Էքստրեմալ էքստազ» (3D Sex and Zen: Extreme Ecstasy) ֆիլմը հավաքած գումարների նոր ռեկորդ է սահմանել: Սթիվեն Շիուի ֆիլմը, որի բյուջեն ընդամենը 3,5 միլիոն է, առաջին չորս օրվա ընթացքում Հոնգկոնգում 1,7 միլիոն դոլար է հավաքել: Դա ավելին է, քան «Ավատար» ֆիլմի հավաքածը, հայտնում է NEWSru Israel-ը:
Կինոնկարը կարող են դիտել միայն 18 տարին բոլորած անձինք: Կինոթատրոնները լեփ-լեցուն են: Ֆիլմի հիմքում ընկած է 16-րդ դարի էրոտիկ վեպը:





























