Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վրդովվել է նրանից, որ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել առանց ճաշի ընդմիջման:
Քաղաքական գործիչը հրապարակայնորեն հայտարարել է, թե վարչապետը խախտել է «բոլորի մարսողական համակարգը»: «Նստած են 500 մարդ եւ հերթով զուգարան են գնում»,- ասել է Ժիրինովսկին: Նա զուգահեռ է անցկացրել 1917թվականի հետ, երբ նրա կարծիքով,մարդը նույնպես վերջին տեղում էր, հայտնում է ՌԲԿ-ն:
Ռուսաստանի վարչապետն այսօր հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին: Նա ժամից ավելի ելույթ է ունեցել, ապա պատասխանել խորհրդարանականների հարցերին: Ընդհանուր առմամբ, վարչապետը Պետդումայում շփվել է մոտ 4 ժամ:




























