Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանն իր տնտեսության աջակցության համար երբեք չի օգտագործի տպագրական հաստոցի «խուլիգանական» մեթոդները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում:
«Նրանք միացրել են փող տպելու հաստոցը եւ այդ փողով հետ են գնում պետական պարտամուրհակները: Այնուհետեւ այդ փողը նրանք տարածում են ամբողջ դոլարի գոտու, այսինքն ողջ աշխարհի վրա»,- ասել է Պուտինը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը` ԱՄՆ տնտեսական հաջողությունների մասին:
Ինչպես նշել է ՌԴ վարչապետը «մենք նման խուլիգանություն անելու հնարավորություն չունենք եւ չենք էլ ունենա առաջիկայում»:





























