Apple ընկերությունը հետաձգում է iPhone-ի սմարթֆոնի հաջորդ սերնդի թողարկումը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

iPhone 5-ի դետալները կթողարկվեն 2011 թվականի հուլիսից։ Ինչպես սպասվում է, սմարթֆոնի տարածումը  կսկսվի սեպտեմբերից։ Նոր iPhone-ը նախկինի նման կհավաքեն թայվանական Foxconn գործարաններում։

Նախկինում iPhone-ը ավանդաբար վաճառքի էր հանվում հունիսին՝ պաշտոնական շնորհանդեսից անմիջապես հետո։