Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում մեկնաբանել է YouTube-ում տեղադրված «Մեդվեդեւը պարում է» անվանումով տեսանյութը։
Halfblood-Uliss անվանումով ինտերնետ օգտագործողի քոմենթին, թե «Դուք պարում եք ճիշտ հորս նման։ Ձեր վիդեոյի շնորհիվ այսօր առավոտից լավ տրամադրություն ունեմ», Մեդվեդեւը (@MedvedevRussia) պատասխանել է. «Հնարավոր է, քանի որ ես ու նա երեւի նույն տարիքի ենք)): Տժժացնում ենք նախորդ տարի համակուրսեցիներ հետ հանդիպմանը։ Պարեր/երգերը հենց մեր ժամանակվա են, անցյալի համապատասխան)»,- նշել է Մեդվեդեւը։
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, YouTube-ում վիդեո է տեղադրված, որում Մեդվեդեւը Գարիկ Մարտիրոսյանի եւ մի քանի այլ մարդկանց հետ պարում է 1990-ականներին հայտնի «Կոմբինացիա» խմբի «Ամերիքան բոյ» երգի հնչյունների ներքո։





























