Այսօր` ապրիլի 21-ին չորս մարդ է մահապատժի ենթարկվել Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում:

Պատժի առավելագույն չափի նրանք արժանացել էին բռնաբարության եւ սպանությունների համար, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը «մտահոգիչ» է անվանել Իրանում իրականացվող մահապատիժների թիվը եւ Թեհրանին կոչ է արել հրաժարվել մահապատժից: