Ռամկավար ազատական կուսակցությունը համարում է, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները եւ խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին:

ՌԱԿ հայտարարությունում նաեւ ասվում է. «Սահմանադրության մեջ առկա են հոդվածներ, որոնք գրվել եւ պարտադրվել են  ընդունվելու նախկին կոռումպացված իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը ուզուրպացիայի ենթարկելու նպատակով:

ՌԱԿ-ը, ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի շուրջ կուտակված լարվածության պատճառները եւ դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կանգնած խոչընդոտները հանրաքվեի ճանապարհով լուծելու իշխանության որոշումը`  կոչ է անում ս.թ. ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին եւ Այո՛ ասել սահմանադրական բարեփոխումներին»: