Չինաստանում գիտնականները հայտնաբերել են ամենահսկա սարդի բրածոները: Հետազոտողները իրենց բացահայտման մասին նկարագրում են «Biology Letters» ամսագրում, իսկ այս մասին տեղեկացրել է «BBC News»-ը:
Հեղինակները այդ արարածին անվանել են Նեփհիլա Ջուրասիքա, որի միայն ոտքը 15 սմ է: Պարզվել է այս սարդի տարիքը`մոտ 165մլն տարի, ինչը նշանակում է, որ այն պատկանում է միջին Յուրայի ժամանակաշրջանին: Մինչ այժմ այս տեսակի սարդերի տարիքը հասել է մինչեւ 25 մլն տարի:





























