Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է բժշկական օգնության առաջին մատակարարումը, հայտնում է Tasnim-ը: 

Բժշկական օգնությունը Թեհրան է ուղարկվել Դուբայից ռազմական օդանավով:

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ուղարկվել է, մասնավորապես, 8 տոննա դեղորայք, 100 հազար մարդու համար նախատեսված ախտորոշման սարքեր, բժշկական եւ լաբորատոր սարքավորումներ:

Դրանից բացի, կազմակերպությունն ուղարկել է բժշկական 6 խմբերի՝ ներառյալ բժիշկների, լաբորատոր փորձագետների եւ համաճարակաբանների:

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 66-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի: