ԻՀՊԿ հետախուզությունը Թեհրանի հարավում բժշկական սարքավորումներով ստորգետնյա պահեստ է հայտնաբերել: Հայտնաբերվել են բժշկական, անեստեզիոլոգիական դիմակներ, վիրաբուժական ձեռնոցներ եւ այլն, հաղորդում է Tasnim-ը:

Հայտնաբերված սարքավորումները գնահատվել են 1 տրիլիոն իրանական ռիալ: Դրանք առգրավվել են:

Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին պատիժ է սահմանել դեղագործական եւ բժշկական արտադրանքը թաքցնելու համար այն դեպքում, երբ երկիրը պայքարում է կորոնավիրուսի բռնկման դեմ:

Նա հավելել է, որ մարդկանց առողջությունը չի կարող գործարքի օբյեկտ լինել, եւ մարդկանց կյանքի հետ խաղալը որեւէ դեպքում չի կարելի ներել: