Ճապոնական The Japan Times թերթի խմբագրությունը տպագրել է մի ամերիկուհու նամակը, որում նա առաջարկում է բոլոր ճապոնացիներին տեղափոխվել Ռուսաստան` գնելով հողի համապատասխան տարածք:
Միչիգան նահանգի Ռեդպիդ Սիթի քաղաքի բնակչուհի Գվենդոլին Մեդդին, վերջերս կատարած այցից հետո սիրահարվել է Ճապոնիային: Նրան դուր է եկել ամեն ինչ` սուպերմարկետները, կրոնական սրբավայրերը, տիկնիկները, Կաբուկի թատրոնը, թեյի արարողությունները... բայց նախեւառաջ մարդիկ:
Եվ այդ իսկ պատճառով նրան անհանգստացնում է ճապոնիայի ժողովրդի ճակատագիրը, որը ստիպված է տառապել ավերիչ երկրաշարժներից ու ցունամիներից, ինչպիսին, օրինակ, տեղի ունեցավ մարտի 11-ին, գրում է NEWSru.com-ը:
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ ճապոնիայի ժողովուրդն ու պետությունը քննարկեն Ռուսաստանից իրենց երկրի տարածքին համազոր հողատարածք գնելու հարցը, թերեւս մայրցամաքի ափին, որտեղ ճապոնացիները կկարողանային բնակություն հաստատել եւ կառուցել նոր Ճապոնիա, օգտագործելով հարազատ կզիները որպես զբոսաշրջության, բայց ոչ մշտական բնակության վայր»,- գրել է նա:





























