Հայ ազգային կոնգրեսը կատարված է համարում Հայաստանի իշխանություններին ներկայացված երեք պայմաններից մեկը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանեոլվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` մարտի 1-ի հանցագործությունների բացահայտմանը նոր խթան հաղորդելու հավաստիացումը:

Պատասխանելով հարցին` արդյոք ՀԱԿ-ը հույսեր է կապում այդ հայտարարության հետ 2008թ. մարտի 1-ի հանցագործությունների շուտափույթ բացահայտման առումով, Զուրաբյանը պատասխանել է. «Բնականաբար, այդ հանցագործությունների լիակատար եւ վերջնական բացահայտումը ՀԱԿ-ը պայմանավորում է միայն իշխանափոխության հետ»:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացին նոր իմպուլս եւ ակտիվացում հաղորդելու անհրաժեշտության մասին։