Հայաստանը շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկրների ցուցակում է՝ համաձայն 2020 թվականի համար Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցի:

Հայաստանը անցած տարվա հետ համեմատ երկու հորիզոնականով լավացրել է իր դիրքերը, այժմ Հայաստանը 53-րդ տեղում է:

Լեռնային Ղարաբաղը եւս համարվում է «մասնակի ազատ» տարածք եւ 34-րդ տեղում է:

Հայաստանի հարեւանների շրջանում Վրաստանը եւս «մասնակի ազատ» երկրների ցուցակում է: Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը «անազատ» պետությունների ցուցակում են:

2020 թվականի համար զեկույցում գնահատվել է 210 երկրներում եւ տարածքներում քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակը: