Կանադայի խորհրդարանի պատգամավոր Էմանուելա Լամբրոպուլոսը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին: Նա Համայնքների պալատում իր ելույթի ժամանակ խոսել է Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի մասին, հաղորդում է thesuburban.com-ը:
«1990 թվականին 7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր են արտաքսվել կամ սպանվել: Հայերի դեմ հանցագործությունները վերածվել են էթնիկ զտումների: Մոտ 500 հազար հայ է արտաքսվել եւ ապաստան փնտրել այլ երկրներում՝ ներառյալ Կանադայում»,- ասել է նա:
Լամբրոպուլոսը նշել է, որ ջարդերին նախորդել է Սումգայիթի ջարդը 1988 թվականին, որի ընթացքում հայերը սպանվել են իրենց տներում եւ փողոցներում:
«Սումգայիթի վայրագություններն ու բռնությունը ցնցել են ողջ աշխարհին»,- հավելել է նա:





























