Հայաստանում 2011թ առաջին եռամսյակում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 41 եւ ՁԻԱՀ-ի` 20 դեպք, իսկ մահվան 10 դեպք: Այսօր` ապրիլի 21-ին, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի Համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը: NEWS.am-ի հարցին, թե ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բաշխվածությունը սեռերի միջեւ եւ որ ուղիներով են ամենաշատը վարակվում, զրուցակիցը նշեց, որ պատկերը նույնն է մնացել` 70/30` տղամարդ/կին հարաբերակցությամբ, իսկ տարածման ուղիներից` մոտ 51 տոկոսը հետերոսեքսուալ փոխանցման ուղին է, 40 տոկոս` թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով:
Նշենք, որ 1988թ. մինչեւ 2011թ. ապրիլի 1-ը երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1012 դեպք, որոնցից 148-ը` 2010թ. ընթացքում:




























