iPhone սմարտֆոններն ու iPad պլանշետները 3G մոդուլով մշտապես արձանագրում են օգտվողի գտնվելու վայրը եւ պահում ներքին հիշողության մեջ: Այլ մասին O`Reilly Radar բլոգում հայտնել են բրիտանացի ծրագրավորողներ Փիթ Ուորդենն ու Ալասթեր Ալլանը:
Նրանք iPhone-ի եւ iPad-ի հիշողության մեջ consolidated.db անունով ֆայլ են գտել, որտեղ նշված են աշխարհագրական կոորդինատները, որտեղ եղել է օգտվողը, նաեւ նշվել էժամանակը: Ընդհանուր առմամբ, տվյալների բազայում 10 հազար գրառում է պահվում, հաղորդում է Lenta.ru-ն:
iPhone-ի կամ iPad-ի` համակարգչի հետ սինխրոնիզացիայի ժամանակ consolidated.db ֆայլը պատճենահանվում է կոշտ սկավառակի վրա: Ֆայլը կոդավորված չէ, այն կարող է դիտել ցանկացած մարդ, այդ թվում ««խանդոտ ամուսինը կամ ազնիվ դետեկտիվը», գրել են հետազոտողները:





























