ԱՄՆ օրենսդիրներն մտահոգված են չինական TikTok հավելվածի պոպուլյարությամբ` «անվտանգությանը հնարավոր սպառնալիքների» պատճառով:

Սենատում լսումների ժամանակ ՀԴԲ-ի, Արդարադատության նախարարության եւ Ներքին գործերի դեպարտամենտի ներկայացուցիչներն ասել են, որ տեսանյութերով փոխանակման ծրագիրը կարող է եւս մեկ գործիք դառնալ չինական հետախուզական գործակալությունների համար:

Լսումները նախաձեռնած սենատոր Զոշ Հոուլին մտադիր է ԱՄՆ բոլոր պետական հաստատություններում TikTok-ն արգելող օրինագիծ ներկայացնել` հավելվածն «ամերիկյան ժողովրդի համար անվտանգության լուրջ սպառնալիք» անվանելով:

TikTok-ը, որը հատկապես տարածված է դեռահասների շրջանում, համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված ծրագիրն է համարվում, սակայն ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Պեկինի կառավարության հետ հավելվածի կապերի կապակցությամբ: «TikTok-ը հավելվածի օրինակ է, որի դեպքում շարքային քաղաքացին չի հասկանում դրա հետեւանքները»,- հայտարարել է ՀԴԲ խոսնակ Քլայդ Ուոլեսը: Չնայած TikTok-ի կողմից հավաքված տվյալները կարող են գաղտնի չհամարվել, Ուոլեսն ասել է, որ տեղեկատվությունը կարող է «օգտագործվել բազմաթիվ նպատակներով»: Ըստ նրա` չինական հավելվածները կարող են անձնական տվյալներ հավաքել, այդ թվում նաեւ` կենսաչափական տվյալներ, կոնտակտների ցուցակներ, գտնվելու վայրի մասին տվյալներ, տվյալները բանկի եւ վարկային քարտի վերաբերյալ:

Ներքին անվտանգության նախարարությունում կիբերանվտանգության մասով պաշտոնյան համաձայնել է այս մտահոգությունների հետ՝ հայտարարելով, որ TikTok-ի տվյալները կարող են Չինաստանի կողմից օգտագործվող մեծ տվյալների բազայի մաս դառնալ: