«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Արարատում, Բյուրականում, Վեդիում, Զվարթնոցում, Մասիսում, Սիսիանում եւ Տաթեւում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 47-ի:
«Hi-Line ծառայության աշխարհագրության շարունակական ընդլայնումը պայմանավորված է շրջանների բնակիչներին որակյալ եւ մատչելի ինտերնետ-հասանելիությամբ ապահովելու «ԱրմենՏել» ընկերության ձգտումով: Մենք չենք սահմանափակվում միայն նոր քաղաքներում ծառայություն տրամադրելով, այլեւ առաջարկում ենք մատչելի սակագներ, անվճար միացում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2011թ-ի ապրիլի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկել էր Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ. «Մեգա 256» եւ «Մեգա 512»` համապատասխանաբար 4500 եւ 6000 դրամ ամսեկան վճարով: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ:
Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Բացի այդ, կախված ընտրված սակագնային պլանից հաճախորդին տրվում է հնարավորություն ստանալու 25 տոկոս զեղչ` նեթբուք կամ նոթբուք ձեռք բերելիս:





























