Օմսկում բացահայտվել է ապրիլի 20-ին տեղի ունեցած սարսափելի հանցագործություն: Երիտասարդին մասնատել են, իսկ մնացորդները «տեղաբաշխել» են աղբամաններով, այդ մասին տեղեկացնում է «Օմսկ» հեռուստաընկերությունը:
Զոհվածն եղել է սքինհեդների խմբավորման ակտիվ անդամ: Նրան սպանել են նույն խմբավորման իր` 15-19 տարեկան ընկերները, որոնց շարքերում եղել է նաեւ երկու աղջիկ:
Քննությունը պարզել է, որ խմած ընկերները նրան մեղադրել են ինչ-որ բանում եւ որպես «պատիժ» բռնաբարել: Այնուհետեւ ազգայնականները վախեցել են, որ նա կդիմի ոստիկանություն, եւ որոշել են սպանել տղային: Մասնատել են մարմինը, իսկ կտորները 16-ամյա մի աղջիկ տարել եւ նետել է տարբեր աղբարկղերի մեջ, հայտնում է NEWSru.com-ը:
Այդ օրը սպանվածն իր ընկերների հետ նշել է Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը:





























