Մարտի 5-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկեց Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի օգտին, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ քանի որ բարեփոխումների փաթեթն, այդ թվում, վերաբերում է նաեւ սահմանադրական օրենքին, դրա ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանականների ձայների 3/5-ը, այսինքն՝ ընդամենը 80 ձայն: Քանի որ «Իմ քայլը» իշխող դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կարողացան հասնել հանդիպման մեկնարկին, որոշվեց 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, որպեսզի ուշացած օրենսդիրները հնարավորություն ունենան ներկա լինել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է քվեարկելու Կառավարության կողմից` ի դեմս Արդարադատության նախարարության, ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությանը:

Նիստը վերսկսելուց հետո պատգամավորները քվեարկություն անցկացրեցին, որի ընթացքում 85 խորհրդարանական «կողմ» քվեարկեց դատական համակարգի բարեփոխմանը, 35 պատգամավոր` «դեմ» եւ 1-ը ձեռնպահ մնացին:

Ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն` առաջարկվում է փոխել էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամների թիվը` հասցնելով 8-ի: Ընդ որում, նրանցից երկուսը կառաջադրվեն հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից: Սակայն նրանք պետք է իրավաբաններ լինեն: Բացի այդ, նախատեսվում է 5 անձից բաղկացած դատավորների գնահատման հանձնաժողով ստեղծել: Այն կքննարկի դատավորների միջեւ գործերի բաշխումը, ողջամիտ ժամկետնրում դրանց քննարկումը եւ դատական նիստի ընթացքում դատավորի վարքագծին վերաբերող հարցերը:

Բացի այդ, դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն: Սակայն նվազագույն տարիքը, որի դեպքում կթույլատրվի գրանցել դատավորի թեկնածուներին, 28-ից կնվազեցվի 25 տարեկան: Այս դրույթը սուր քննադատության էր արժանացել ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների կողմից