Apple-ը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով նոր iPhone-ների մատակարարման հետ կապված խնդիրների մասին, հաղորդում է Bloomberg-ը:

Ընկերությունը հայտնել է, որ նման խափանումները կարող են տեւել 2-4 շաբաթ:

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ օգտատերերը դիմում են խանութներ iPhone-ների հետ կապված ինչ-որ խնդրի պատճառով, եւ եթե տեխնիկական մասնագետները եզրակացության են գալիս, որ հեռախոսը վերանորոգման ենթակա չէ, ապա հաճախորդը կարող է գաջետը նորով փոխարինել: Խափանումները կապված են Apple-ի մատակարարումների վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության հետ: Ընկերության խոշորագույն մատակարարներից մեկի՝ Foxconn-ի գործարանները որոշ ժամանակով չեն աշխատել համաճարակի պատճառով: Bloomberg-ի տվյալներով Apple-ի որոշ խանութներ բախվել են փոխարինման համար պահեստային մասերի պակասի հետ:

Ընկերությունը որեւէ կերպ չի մեկնաբանել այդ տվյալները: