Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները՝ ԿԸՀ ներկայացրած արձանագրության հիման վրա:

Այդպիսով, ընտրված են համարվում 125 պատգամավորներից 121-ը:

Նրանցից 70-ը «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներն են:

Եվս 10 տեղ ունի 8 կուսակցություն, այդ թվում 3-ը «Քաղաքացիական համերաշխությունը», 1-ական տեղ՝ «Հայրենքի», «Դեմոկրատական բարեփոխումներ», «Քաղաքացիական միասնություն», «Վախդատ» (Միասնություն), «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ», «Դեմոկրատական լուսավորություն» եւ «Մեծ ստեղծագործում» կուսակցությունները: Եվս 41 պատգամավոր անկուսակցական է:

Այդպիսով, խորհրդարան է անցել միակ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Էրքին Գադիրլին:

4 շրջաններում, որտեղ ԿԸՀ-ն չեղարկել է արդյունքները, կրկնակի ընտրություններ են անցկացվում:

Միլի Մեջլիսի առաջին նիստը կկայանա մեկ շաբաթվա ընթացքում: