Մինսկի մետրոյում ապրիլյան ահաբեկչության պատճառը Բելառուսի` «սրտխառնոցի աստիճան ժողովրդավարացումն է»: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանին հղած ուղերձում, հաղորդում է Naviny.by-ը:
«Նախագահական ընտրությունների նախօրեին մենք այն աստիճանի ժողովրդավար դարձանք, որ ոչ միայն ձեր, այլեւ իմ մոտ սրտխառնուք առաջացավ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ըստ Լուկաշենկոյի, հաշվի առնելով իշխանության ռեսուրսը, քաղաքական գործիչները իրեն խնդրում էին «ձայների հաշվումը թողնել Եվրամիությանը կամ ԵԱՀԿ-ին»: «Ես դրան էլ կհամաձայնեի, եթե չհամարեի, որ դա անարգանք է պետության հասցեին»,- նշել է Լուկաշենկոն:





























