Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին կարծում է, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է լինել ԱՄՆ կենսաբանական զենք, հայտնում է ISNA գործակալությունը:
«Նույնիսկ հիմա մենք վիրուսի դեմ պայքարում կհաղթենք, այն կարող է լինել ԱՄՆ կենսաբանական զենք, որը նախ տարածվեց Չինաստանում, այնուհետեւ Իրանում եւ աշխարհի այլ անկյուններում»,- հայտարարել է Սալամին:
ԻՀՊԿ հրամանատարը հավելել է, որ եթե սա ԱՄՆ գործողությունն է, ապա դա կանդրադառնա նաեւ ամերիկացի ժողովրդի վրա, հակառակ դեպքում կորոնավիրուսի տարածումը կկասեցվի:
Փետրվարի 19-ից սկսած, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, այս պահին երկրում գրացված է վարակման ավելի քան 3,5 հազար դեպք, որից 107-ը մահվան ելքով, գրեթե 740 մարդ առողջացել է
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը տվել է COVID-19 անվանումը։
Վարակվածների թիվը Չինաստանում գերազանցել է 80 հազարը, մահացել է 3012 մարդ, բուժվել է՝ ավելի քան 52 հազար մարդ։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 76 երկրներում վարակվածների թիվն անցել է 12,5 հազարից, մահացել է 214 մարդ:





























