ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Իրանը խախտում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ երաշխիքների մասին համաձայնագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել պահպանել Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոն:

«Անցած շաբաթ ԱԷՄԳ-ն երկու զեկույց է հրապարակել այն մաիսն, որ Իրանը թաքցնում է միջուկային նյութերն ու այդ ոլորտում իր գործունեությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Իրանը միտումնավոր չի հայտարարել այդ նյութերի մասին, ինչպես հայտնել են ԱԷՄԳ-ում: Դա երաշխիքների մասին համաձայնագրի բացահայտ խախտում է: 7 ամիս անց Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն կչեղարկվի: Կոչ եմ անում երկարացնել էմբարգոյի ժամկետը»,- պնդել է Պոմպեոն: