Nokia եւ Microsoft ընկերությունները համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են կնքել։ Համաձայն պայմանագրի՝ ֆիննական ընկերությունը Windows Phone-ի բազայի հիման վրա սմարթֆոններ կթողարկի։ Այս մասին ասված է երկու ընկերությույնների համատեղ մամուլի հաղորդագրությունում։

Մասնավորապես Windows Phone-ի պլատֆորմում կհայտնվեն Ovi քարտեր եւ Nokia նավիգացիոն սերվիս։ Ֆինն մասնագետները Microsoft-ին կօգնեն նաեւ սմարթֆոնների լեզվական եւ պատկերների հետ կապված հարցերում։