Մոսկվայի մետրոյում սառը զենքի կիրառմամբ հերթական արտակարգ դեպքն է եղել: Երկու տղամարդկանց միջեւ ծեծկռտուքը վերաճել է դանակահարության: Հայաստանի 42-ամյա բնակիչ Արթուր Ավետիսովը դիպչել է 48-ամյա մի տեղացու, երբ մետրոն մոտենում էր կայարանին: Ծեծկռտուք է սկսվել, եւ հայաստանցին դանակահարել է տեղացուն:
Երբ գնացքը հասել է կայարան, ոստիկանները ձերբակալել են Ավետիսովին, իսկ տուժածին ուղարկել Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: Պարզվել է, որ դանակը սրտին չի դիպել:
Հայաստանցու նկատմամբ քրեական գործ են հարուցել:





























