Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն առաջարկել է վերանայել  պայմանագրի որոշ կետեր:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նաեւ տեղեկացրել է, որ, նախորդ տարիների համեմատ,  2010 թ. ֆինանսական աուդիտի նախնական արդյունքներով կանխատեսվում է ընկերության կորուստների զգալի նվազում:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կողմ է կառուցողական առաջարկություններին, որոնք ուղղված են մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարձրացմանը: