Ապրիլի 25-ին, Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Վերա Քոբալիան, մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ, նախարարը այցի շրջանակներում կիրականացնի մի քանի պաշտոնական հանդիպումներ:
Նա հանդիպելու է նաեւ Ադրբեջանի տրանսպորտի եւ տնտեսական զարգացման նախարարի հետ: Հանդիպմանը կքննարկեն Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտի եւ տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խորացման ուղիները: