Կադրային քաղաքականությունը անընդհատ պրոցես է եւ կադրերի բաշխումը, նոր կադրերի նշանակումը կամ որոշ կադրերի հեռացումը լինելու է մշտական: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից վավող կադրային քաղաքականությանը:
«Դա բնականոն ընթացք է եւ շատ բնական է, որ կառավարության աշխատակիցների մի մասից վարչապետը դժգոհ լինի եւ ժամանակի ընթացքում նրանց փոխարինի այլ աշխատակիցներով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում եղել են, գուցե նաեւ կան դավաճաններ կան, Հայկ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ որոշ գերատեսչություններում դեռ կան դավաճաններ, նրանց հեռացումը ժամանակի հարց է: Բոլոր դավաճանները կհեռացվեն, մի անհանգստացեք: Դավաճանների հարցերը ժամանակի ընթացքում լուծվում են սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»:











