Ազգային ժողովի մարտի 6-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրանքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են՝

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 98, դեմ՝ 1);

«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 69, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 2);

«Հողի հարկի մասին» օրինագիծը, (կողմ՝ 70, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 3);

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն);

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի:

Դրանց թվում են՝

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 107, միաձայն);

«Ֆոնդերի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն);    

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 104, միաձայն):

Պատգամավորները վավերացրեցին նաեւ մի շարք համաձայնագրեր:

Դրանց թվում են՝

«Եվրասիական տնտեսական միության եվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եվ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (կողմ՝ 106, միաձայն);

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Կրկնակի հարկումը բացառելու եվ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (կողմ՝ 106, միաձայն):